Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի (տեսանյութ)

22 Նոյեմբեր, 2020 18:19
ՌԴ-ն ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի (տեսանյութ)

Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն բնակավայրերում, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման համար: Մեկ այլ օդանավ՝ IL-76, օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաների և սարքավորումների տեղափոխման համար։

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներների, բուլդոզեր և բարձր անցանելիության բեռնատար՝ դիտորդական կետերի կահավորման նպատակով խաղաղապահ գործողության անցկացման գոտի տեղափոխելու համար:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին