Կարևոր իրադարձություններ

Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին․ Հենրիխ Մխիթարյան

22 Նոյեմբեր, 2020 18:05
Հեղինակ՝ Հենրիխ Մխիթարյան
Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր քաջերը երբեք չեն մեռնում:

Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին... Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին:

44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:

Դուք հավերժ կապրեք մեր մեջ…

Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:

Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը:

Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը ՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:

Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին