Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արտաշատ քաղաքում. ԱԻՆ

22 Նոյեմբեր, 2020 13:21
Հրդեհ Արտաշատ քաղաքում. ԱԻՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 105 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին