Կարևոր իրադարձություններ

Մակրոնն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու ԼՂ-ից տեղահանված բնակչությանն օգնելու համար կազմակերպվող դրամահավաք-հեռախոսամարաթոնին

22 Նոյեմբեր, 2020 10:19
Հեղինակ՝ Ջոնաթան Լաքոթ
Մակրոնն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու ԼՂ-ից տեղահանված բնակչությանն օգնելու համար կազմակերպվող դրամահավաք-հեռախոսամարաթոնին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է Հայաստան հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին:
 
Այս առիթով Նախագահը հայտարարեց, որ այս կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երևան նոյեմբերի 27-ին։
 
Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին