Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վանաձորում. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել

21 Նոյեմբեր, 2020 23:45
Խոշոր ավտովթար Վանաձորում. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 22-ամյա Գարեգին Ս.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել կանաչ գազոնում: 

Մստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին