Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երկխոսություն է սկսել սփյուռքի տարբեր համայնքների հետ

21 Նոյեմբեր, 2020 22:33
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երկխոսություն է սկսել սփյուռքի տարբեր համայնքների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. 

«Համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ մեր գրասենյակը սկսել է երկխոսությունը սփյուռքի տարբեր համայնքների հետ: Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ: Երկու ժամից ավելի տևած անկեղծ քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին: Բոլոր միակամ էին, որ այս պայմաններով ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին