Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ համաձայն այսօր անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների՝ բոլոր՝ 17 միամանդատ շրջաններում հաղթել են իրենց թեկնածուները։ Արդյունքում կուսակցությունը 150 տեղանոց խորհրդարանում ստացել է 90 պատգամավորական աթոռ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Մենք ունենք քվեարկության նախնական տվյալներ, ինչպես սպասվում էր, «Վրացական երազանք» թեկնածուները հաղթել են բոլոր 17 ընտրատարածքներում և ստացել պատգամավորական մանդատներ, հետևաբար, «Վրացական երազանք»-ի հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի 90 պատգամավոր», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ: