Կարևոր իրադարձություններ

Համավարակը սկիզբ է դրել տնտեսական ճգնաժամի, որի նմանն աշխարհը չի տեսել Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր. Պուտին

21 Նոյեմբեր, 2020 20:56
Համավարակը սկիզբ է դրել տնտեսական ճգնաժամի, որի նմանն աշխարհը չի տեսել Մեծ ճգնաժամի տարիներից ի վեր. Պուտին

Պանդեմիան համակարգային տնտեսական ճգնաժամ է սկսել, որի նման աշխարհը չգիտեր Մեծ դեպրեսիայի ժամանակներից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովի ժամանակ, գրում է ТАСС գործակալությունը։

«Այն խնդիրների մասշտաբը, որոնց մարդկությունը բախվել է 2020 թվականին, իսկապես աննախադեպ է ։ Կորոնավիրուսի համաճարակը, գլոբալ լոկդաունը եւ տնտեսական ակտիվության սառեցումը համակարգային տնտեսական ճգնաժամ են սկսել, որին ժամանակակից աշխարհը Մեծ դեպրեսիայի ժամանակներից դեռ չի տեսել», - ասել Է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն արձանագրել է, որ աշխարհում լրջորեն խաթարվել է ազգային տնտեսությունների աճը ։ «Պանդեմիան արդեն տասնյակ, հարյուր հազարավոր կյանքեր է խլել, իսկ միլիոնավոր մարդիկ զրկվել են իրենց աշխատատեղերից, եկամուտներից», - նշել է նա:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը ՀՆԱ-ի 4,5 տոկոսն ուղղել է համավարակի հետևանքների նվազեցմանը, ինչը թույլ է տվել խուսափել անդառնալի կորուստներից:  

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին