Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Մարտունի քաղաքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

21 Նոյեմբեր, 2020 20:42
Հրդեհ Մարտունի քաղաքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Նոյեմբերի 21-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքում այրվում է շինության տանիք: Ամասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են մոտ 100 հակ անասնակեր և տանիքի ծածկից մոտ 20 քմ հատված։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին