Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1100 մարդ է վերադարձել Արցախ

21 Նոյեմբեր, 2020 20:17
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 1100 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փախստականների ևս մեկ շարասյուն է ՀՀ տարածքից ուղևորվել ԼՂ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1100 մարդ։

«Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների միջև ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրականության, ջրի եւ գազի մատակարարումները: Ռուս խաղաղապահները ապահովել են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:  

 

Լրահոս

Դիտել ավելին