Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԻ նախարարության մարդասիրական օգնության առաջին շարասյունը ժամանել է Ստեփանակերտ

21 Նոյեմբեր, 2020 19:37
Ռուսաստանի ԱԻ նախարարության մարդասիրական օգնության առաջին շարասյունը ժամանել է Ստեփանակերտ

Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ է  ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված  առաջին շարասյունը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունից։

Հինգ ծանր բեռնատար մեքենաներով տեղափոխվել է 45 տոննա բեռ:

Նոյեմբերի 22-ին կժամանի 300 տոննա քաշով մարդասիրական բեռի երկրորդ մաս։ Ընդհանուր առմամբ, ներգրավված է 35 միավոր տեխնիկա  և շուրջ 40 հոգանոց  անձնակազմ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին