Կարևոր իրադարձություններ

Թուրքիան վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար․ Էրդողան

21 Նոյեմբեր, 2020 19:04
Թուրքիան վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար․ Էրդողան

Թուրքիան վճռական է շարունակելու եվրաինտեգրման ուղին՝ Եվրոպայի հետ իր ապագան կերտելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է РИА Новости գործակալությունը։

«Մենք մնում ենք վճռական եվրաինտեգրման հարցում, ձգտում ենք կառուցել մեր ապագան Եվրոպայի հետ միասին և կենտրոնացած ենք բոլոր բարեկամ երկրների, դաշնակիցների հետ համագործակցության վրա: Թուրքիան պատրաստ է ակտիվորեն օգտագործել ԱՄՆ-ի հետ իր սերտ դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային և գլոբալ խնդիրները լուծելու համար»,– ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Թուրքիան վճռական է բարձր տեղ զբաղեցնելու համաճարակից հետո ձևավորվող նոր աշխարհակարգում։

 

Լրահոս

Դիտել ավելին