Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    509,5

  • EUR

    598
    612

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է 19-ամյա երիտասարդի հասարակական հնչողություն ստացած սպանությունը․ ոստիկանություն (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2020 18:57
Բացահայտվել է 19-ամյա երիտասարդի հասարակական հնչողություն ստացած սպանությունը․ ոստիկանություն (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչեղություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում էր արել սոցկայքի իր էջում։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվեց։

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ և խոստովանեց, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։ Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն էր կատարել նրա  հարազատի  նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։

Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել էր երիտասարդին։ Հանցագործության գործիք  որսորդական հրացանը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և ժամանակից առաջ ընկնելով՝ սխալ եզրահանգումներ չանել, ինչը կարող է իրավիճակի սրման և ատելության մթնոլորտի պատճառ դառնալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին