Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի ԼՂ-ում առկա խնդիրների կարգավորմանը. Լավրով

21 Նոյեմբեր, 2020 18:47
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մասնակցի ԼՂ-ում առկա խնդիրների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС-ը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրների լուծման համար միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:

«Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների որոշմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին