Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ

21 Նոյեմբեր, 2020 17:45
Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նա նաև խոսել է, որ շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը:

«Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,- ընդգծել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին