Կարևոր իրադարձություններ

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ԿԳՄՍՆ

21 Նոյեմբեր, 2020 15:07
Հեղինակ՝ ԿԳՄՍ նախարարություն
Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում. ԿԳՄՍՆ

Հեռավար ուսուցումն արցախցի դպրոցականների համար՝ ԹՈՒՄՈ կենտրոններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում Արցախից ժամանած դպրոցականները հնարավորություն կունենան հեռավար ուսուցումն իրականացնել ԹՈՒՄՈ կենտրոններում (Երևան՝ Հալաբյան 16, Դիլիջան՝ Մյասնիկյան 63, Գյումրի՝ Սչորս 1)՝ օգտվելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներից:
Կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Արցախցի աշակերտներին ընդունելիս առաջնահերթությունը կտրվի այն դպրոցականներին, որոնք բնակվում են ԹՈՒՄՈ կենտրոնների հարևանությամբ և հանրային տրանսպորտի ապահովման խնդիր չունեն՝ հաշվի առնելով կենտրոնի կողմից սահմանափակ թվով աշակերտներ ընդունելու և տեխնիկական միջոցներով ապահովելու հանգամանքը:

ԹՈՒՄՈ կենտրոններից հեռավար ուսուցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ նոյեմբերի 25-ը լրացնել հետևյալ հարցաթերթիկը՝

 

Լրահոս

Դիտել ավելին