Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը

21 Նոյեմբեր, 2020 13:56
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս տարվա ապրիլ ամսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն֊ը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում #COVID19֊ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։

Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28֊ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Դեկտեմբերի երկրորդ կեսին սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին