Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական քայլերով մշակութային ուղղությամբ նույնպես «նվաճում» են Արցախը. «Հայաստանի Հանրապետություն»

21 Նոյեմբեր, 2020 08:22
Ադրբեջանն ու Թուրքիան հետևողական քայլերով մշակութային ուղղությամբ նույնպես «նվաճում» են Արցախը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Պատերազմի հետևանքով ոչ միայն տարածքային և մարդկային կորուստներ ունեցանք, այլև մշակութային ժառանգության։ Թուրքը, որը դարեր շարունակ յուրացրել կամ ավերել է այլ ազգերի ստեղծած արժեքները, այսօր էլ անում է այն, ինչին սովոր է։

Արցախի Հանրապետության տարածքում են բազմաթիվ պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, որոնց մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Դրանք վտանգված են, քանի որ ագրեսոր պետությունը չի էլ պատրաստվում երաշխավորել դրանց պահպանությունը։

Արդեն իսկ համացանցում նկարներ կան, թե ինչպիսի բարբարոսությամբ են պղծում և ավիրում մեր հուշարձաններն ու եկեղեցիները։ Ամենավերջին դեպքը վերաբերում էր չքնած Շուշիի Կանաչ ժամ եկեղեցուն, որի գմբեթներն արդեն խոնարհված են։

Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով հետաքրքրված են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և մշակութային, հանրային գործիչներ, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի մտավորականները։ Մինչ աշխարհն արթնանում է երկամսյա թմբիրից և փորձում փրկել այն, ինչ հնարավոր է, Ադրբեջանն ու Թուրքիան հստակ և հետևողական քայլերով մշակութային ուղղությամբ նույնպես նվաճում են Արցախը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին