Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

20 Նոյեմբեր, 2020 23:57
Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան  կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռիտա Սարգսյանի մահվան  կապակցությամբ. 

Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։

Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին