Կարևոր իրադարձություններ

Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության հարցը

20 Նոյեմբեր, 2020 21:30
Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը

«Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը նպաստելու համարմասնավորապես ՝ ռազմական գործողություններից և վանդալիզմից տուժած մշակութային հուշարձանների և կրոնական օբյեկտների պաշտպանության և պահպանությանինչպես նաև տարածաշրջանում կրթական համակարգի վերականգնման հարցը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին