Կարևոր իրադարձություններ

Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին. Արայիկ Հարությունյան

20 Նոյեմբեր, 2020 20:31
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:

Բարձր գնահատելով Կարմիր խաչի ջանքերը պատերազմական գործողությունների դադարից հետո հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացում՝ ընդգծել եմ, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Հորդորել եմ նոր թափ հաղորդել այդ ուղղությամբ ջանքերի գործադրմանը՝ հայտնելով մեր անվերապահ պատրաստակամությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկել ենք փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս»:

 

Լրահոս

Դիտել ավելին