Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը միջնորդություն է ուղարկել Ռուսաստանին WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի գործով

20 Նոյեմբեր, 2020 20:20
Ադրբեջանը միջնորդություն է ուղարկել Ռուսաստանին WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի գործով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ խնդրանքով քննություն անցկացնել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծի հեղինակի նկատմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Բաքվում լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:

Քրեական գործ է հարուցվել 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր), 283.2.1 (ԶԼՄ-ներում հրապարակային կոչեր՝ ուղղված ազգամիջյան թշնամության հրահրմանը բռնություն կիրառելու սպառնալիքով) հոդվածներով, հետաքննություն է ընթանում:

Ինքը՝ Պեգովը, իր հանդեպ նման ուշադրությունը բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտող աշխատանքով»․

«Ադրբեջանի գլխավոր դատախազության որեւէ սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի աշխատանքի և մեր անձնական համոզումների վրա»,-Telegram-ի իր ալիքում գրել է Պեգովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին