Կարևոր իրադարձություններ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են․ ԱԱՏՄ

20 Նոյեմբեր, 2020 18:35
Covid-անվտանգության կանոնները վերանայվել են․ ԱԱՏՄ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Առևտրի իրականացման վայրերի համար սահմանված նորմերը եւս փոփոխվել են: Մասնավորապես, սահմանվել է․

Առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում,

Շփման մակերեսներն ախտահանելու համար կիրառվող նյութերին ներկայացված պահանջները փոխվել են․ 60-80%-ոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն պետք է կիրառել 70-90% սպիրտի հիմքով նյութեր, ձեռքերը մշակել առնվազն 70% սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերով,

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով, որն աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։

Առևտրի կենտրոններում մուտքի մոտ այսուհետ պետք է կատարել հաճախորդների ջերմաչափում, չսպասարկել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուներին։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-ն հրամանը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներն՝ ուղղված Covid-անվտանգության նորմերի պահպանմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին