Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

20 Նոյեմբեր, 2020 18:27
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։ 

Օրենքի փոփոխության արդյունքում՝ նախատեսվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը, և դրա վճարումն իրականացնել պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին