Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

20 Նոյեմբեր, 2020 18:12
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ուրբաթ մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունից, գրում է РИА Новости գործակալությունը:

«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջին մարդասիրական շարասյուներն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Շինանյութերը կփոխադրվեն հատուկ փոխադրամիջոցներով՝ տուժած բնակչության տները և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ Ստեփանակերտ մարդասիրական օգնություն հասցնելու համար երկու ավտոշարասյուն է ձևավորվել։

 

Լրահոս

Դիտել ավելին