Կարևոր իրադարձություններ

Երևանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

20 Նոյեմբեր, 2020 18:04
Երևանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և Գյումրիում այսօր անցկացվել են անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ կինո «Երևանի» մոտ, նաև՝ Գայի պողոտան, Կիևյան կամրջի հարակից հատվածը, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին