Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Թեղենիք գյուղում. ԱԻՆ

20 Նոյեմբեր, 2020 17:38
Հրդեհ Թեղենիք գյուղում. ԱԻՆ

Նոյեմբերի 20-ին, ժամը 13:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղենիք գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թեղենիք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:29-ին, մարվել՝ 15:08-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտակայքում գտնվող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին