Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Արթուր Դանիելյանին

20 Նոյեմբեր, 2020 16:02
Ոստիկանությունը բերման է ենթարկել  Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Արթուր Դանիելյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանին և այլ անձանց։
Հիշեցնենք, որ նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային:
 
Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին