Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ

20 Նոյեմբեր, 2020 15:17
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
 Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները:

Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով:

Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ:

Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին