Կարևոր իրադարձություններ

Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար․ Արայիկ Հարությունյան

20 Նոյեմբեր, 2020 15:12
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ:

Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար և շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա:

Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:

Հ.Գ.
Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, խնդրում եմ անպայման դիմել օպերատիվ շտաբին:

 

Լրահոս

Դիտել ավելին