Կարևոր իրադարձություններ

Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը. նախկին նախագահը մերժում է հարցազրույցների առաջարկները

20 Նոյեմբեր, 2020 14:52
Հեղինակ՝ Արման Մուսինյան
Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում,  Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը. նախկին նախագահը մերժում է հարցազրույցների առաջարկները

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, Նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին