Կարևոր իրադարձություններ

Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության եւ գերեվարվածների նկատմամբ

20 Նոյեմբեր, 2020 12:45
Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վայրագություններն Արցախի բնակչության եւ գերեվարվածների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության եւ գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաեւ ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաեւ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին