Կարևոր իրադարձություններ

Հայտնի են ԱԻ և Սոցապ նոր նախարարների անունները «Հրապարակ»

20 Նոյեմբեր, 2020 12:10
Հայտնի են ԱԻ և Սոցապ նոր նախարարների անունները «Հրապարակ»

«Հրապարակ»–ը գրում է․

Այսօր հայտնի դարձան կառավրության նոր կազմի որոշ անուններ։ Մենք արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, աշխատանքի և սոցապնախարար է նշանակվում Մեսրոպ Առաքելյանը։

Հայտնի է նաև Արտակարգ իրավիճակների նոր նախարարի նաունը։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։

2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին