Կարևոր իրադարձություններ

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր

20 Նոյեմբեր, 2020 10:02
Հեղինակ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր

Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Լոռու տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին