Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

20 Նոյեմբեր, 2020 09:21
Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Կարեն Միրզոյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։      

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Միրզոյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հունիսի 28-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին