Կարևոր իրադարձություններ

Օգտագործված անվադողերի ներմուծման արգելքը կհանվի. «Ժամանակ»

20 Նոյեմբեր, 2020 09:13
Օգտագործված անվադողերի ներմուծման արգելքը կհանվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել հինգ տարի առաջ ընդունված կառավարության որոշման մեջ, որի արդյունքում կհանվի օգտագործված անվադողեր Հայաստան ներմուծելու արգելքը:

Գործող օրենսդրությամբ դրանք համարվում են թունավոր վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումը Հայաստանի տարածք արգելվում է: Առաջարվող փոփոխությունների ընդունման դեպքում օգտագործված անվադողերը կհամարվեն սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին