Կարևոր իրադարձություններ

Ընտրական նոր օրենսգիրքը շուտով պատրաստ կլինի. ինչ փոփոխություններ կարվեն. «Ժողովուրդ»

20 Նոյեմբեր, 2020 09:03
Ընտրական նոր օրենսգիրքը շուտով պատրաստ կլինի. ինչ փոփոխություններ կարվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շուտով կսկսեն Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Հայաստանում տիրող ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքներն ընդհատվել էին, իսկ մինչ այդ էլ դրանք դանդաղել էին՝ կորոնավիրուսով պայմանավորված:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ վերսկսել են Ընտրական օրենսգրքի քննարկումները, ընդ որում՝ աշխատանքներն ընթանում են նախապատերազմականից ավելի ինտենսիվ կերպով, եւ փորձ է արվում ավելի արագ ավարտել սկսված աշխատանքները:

Նկատենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը վերսկսել էր ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը եւ դրանք կազմակերպել առցանց եղանակով օգոստոսին: Մինչեւ պատերազմը տեղի էր ունեցել մի քանի հանրային քննարկում:

Իսկ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին էլ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Իսկ ի՞նչ փոփոխություններ էին առաջարկվում. առաջին հերթին ամրագրվում էր բարեգործության արգելքը ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը ժամանակահատվածում, քրեականացվելու է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին