Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507,5
    514

  • EUR

    609,5
    623,5

  • RUB

    6,64
    6,92

Կարևոր իրադարձություններ

Վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ»

20 Նոյեմբեր, 2020 08:22
Վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները կներկայացվեն դեկտեմբերին, մինչդեռ սովարաբար անցնող ամսվա հաշվետվությունները ՎԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրվում են հաջորդող ամսվա 5-ին:

Նոյեմբերի 5-ին, սակայն, տվյալ կայքում տեղադրվել են սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները:

Ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն նոյեմբերին հանրությանը ներկայացրել է սեպտեմվբեր ամսվա հաշվատվեւոյունները: Ինչու հարցին կոմիտեից պատասխանեցին. «Հոկտեմբերինը կլինի դեկտեմբերի 5-ին, նոյեմբերինը՝ հունվարի 5-ին: Ծրագրով փոխվել է, հոկտեմբերի տվյալները անպայման կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին:

Covid-19-ը եւ երկրում հայտարարված ռազմական դրությունն ազդեցություն չեն թողել աշխատանքի վրա. դրանք ոչ մի խնդիր չեն առաջացրել: Դա կապված է հաշվետվությունների հետ, ընդհանուր մի բանից չի կախված։

Ուղղակի ելնելով հաշվետվություններից՝ այդ թվերը մշակելը, հաշվելը ժամանակատար է եւ պատրաստ է լինում հաջորդ ամսվա 5-ին: Գիտեք, հաշվետվությունները ծավալուն են, հնարավոր չէ դրանք արագ հաշվել եւ ներկայացնել, դա է խնդիրը»:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին