Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանին կրկին վիրահատել են. այս անգամ թևը․ «Հրապարակ»

20 Նոյեմբեր, 2020 08:00
Արարատ Միրզոյանին կրկին վիրահատել են. այս անգամ թևը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երկրորդ վիրահատությունն է տարել, մենք տեղեկացանք, որ այս անգամ ԱԺ խոսնակի թեւն են վիրահատել, որը ոսկրային վնասվածքներ է կրել, կոտրվել է նաեւ քիթը։

Հիշեցնենք․ նոյեմբերի 9-ին՝ Արցախի կապիտուլյացիայի հայտնի հայտարարության ստորագրման գիշերը, բազմաթիվ ցուցարարներ դուրս եկան փողոց, կառավարության եւ ԱԺ  գույքը վնասելուց զատ, նրանք ծեծի ենթարկեցին այդ պահին փողոցում հայտնված Արարատ Միրզոյանին։ Նրա հետ էին նաեւ երեխան ու թիկնապահները, որոնք չկարողացան փրկել իրենց պաշտպանյալին։

Ամբոխը հարձակվեց ԱԺ խոսնակի վրա։ Հետագայում հաղորդեցին, որ հարձակման մասնակիցներից մի քանիսը հայտնաբերվել են եւ ձերբակալվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին