Կարևոր իրադարձություններ

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Արցախում

19 Նոյեմբեր, 2020 22:43
Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Արցախում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր Ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ: Կողմերը զրույցի ընթացքում  քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակն ու ընդգծել են եռակողմ հայտարարության դրույթների իրագործման կարևորությունը: Այս մասին հայտնում  է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների և կրակի լիարժեք դադարեցման համար: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման կարևորությունը ... Նախարարները համաձայնել են, որ ներկայումս առաջնահերթությունը տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական օգնության տրամադրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցերն են»,- ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին