Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Nissan Altima–ն և Opel Astra G–ն․ վարորդները տեղում մահացել են

19 Նոյեմբեր, 2020 22:22
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Nissan Altima–ն և Opel Astra G–ն․ վարորդները տեղում մահացել են

Նոյեմբերի 19-ին, ժամը 19:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» (վարորդ՝ Հովհաննես Գ․, ծնված 1992 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Զավեն Գ․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են, իսկ «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարտուն Մ․-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին