Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ-ում հայկական ժառանգությունը պահպանելու ջանքերի համար

19 Նոյեմբեր, 2020 21:50
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂ-ում հայկական ժառանգությունը պահպանելու ջանքերի համար

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար: Այս մասին հայտնում է է РИА Новости գործակալությունը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` երախտագիտություն հայտնելով հայ-ադրբեջանական հակամարտության գոտում հայ ժողովրդի պատմական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ձեռնարկած միջոցների համար»:

Փաստաթղթում բարձր է գնահատվում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների և անձամբ Ռուսաստանի նախագահի ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու, հրադադարի ռեժիմը վերականգնելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:

«Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել անձամբ Ձեզ` Ադրբեջանին փոխանցված տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության՝ հնագույն վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կաթողիկոսը մասնավորապես, նշել է, որ ռուս խաղաղապահների տեղակայման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել հայտնի հայկական Դադիվանքի ծառայությունը:

«Մեր ժողովուրդը մշտապես կհիշի Արցախի հողում արյունահեղությունը դադարեցնելու գործում Ռուսաստանի կարևոր դերակատարումը և կաղոթի հայ-ռուսական դարավոր բարեկամության կայունության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին