Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն ԱՀ այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են ՀՀ-ում

19 Նոյեմբեր, 2020 21:16
Ի գիտություն ԱՀ այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են ՀՀ-ում

Արցախի Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել․

«Ի գիտություն Արցախի Հանրապետության այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.

Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և բնակության համար Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև Արցախ վերադառնալը, Հայաստանի Հանրապետությունում կեցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065)»:

 

Լրահոս

Դիտել ավելին