Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի բաժին բերման ենթարկված 35-ամյա քաղաքացու մոտ 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել

19 Նոյեմբեր, 2020 20:52
Մաշտոցի բաժին բերման ենթարկված 35-ամյա քաղաքացու մոտ 15 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հերթական դեպքը ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Նոյեմբերի 17-ին բաժնի քրեական հետախույզները և ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները Աշտարակի խճուղուց, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քասախ գյուղի 35-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ` մոխրացած զանգվածով:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահել էր իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին