Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել

19 Նոյեմբեր, 2020 19:53
Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտնում է Belta գործակալությունը:

Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:

Բելառուսի նախագահը նաև դեսպաններ է նշանակել նաև Չինաստանում, Պակիստանում, Ադրբեջանում, Քենիայում:

Նորանշանակ դեսպանների հետ հանդիպման ընթացքում, դիմելով Հայաստանում և Ադրբեջանում Բելառուսի  դեսպաններին, Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ունեն լավ, մտերիմ, Հայաստանի հետ՝ փայլուն հարաբերություններ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին