Կարևոր իրադարձություններ

Դանակի գործադրմամբ ավազակային հարձակում Մասիս քաղաքում․ ոստիկանության բացահայտումը

19 Նոյեմբեր, 2020 18:40
Դանակի գործադրմամբ ավազակային հարձակում Մասիս քաղաքում․ ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նոյեմբերի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, Մասիսի մի բնակիչ քաղաքի հրապարակից նստել է «Օպել» մեքենա և պատվիրել ուղևորվել 3-րդ թաղամաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ճանապարհին դանակը պահել է վարորդի պարանոցին՝ պահանջելով տալ մեքենայի բանալիները և իջնել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց կասկածյալի ինքնությունը։ Նա բերման ենթարկվեց ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին