Կարևոր իրադարձություններ

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

19 Նոյեմբեր, 2020 18:13
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծմանը ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ՝ գրում է RT-ն:

«Նախ՝ չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության, քանի որ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի էր և մինչև նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումը, վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս քննարկվել էր ինչպես նախագահների, արտգործնախարարների, այնպես էլ համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նաև ընդգծել է արևմտյան երկրների ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա:

«Եվ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում մեր արևմտյան գործընկերներին, նրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա ակնհայտ է։ Հետևաբար, նրանք կարևոր քաղաքական դերակատարում են ունեցել պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում, որն ի վերջո կյանքի կոչվեց անձամբ Վլադիմիր Պուտինի տիտանական ջանքերի շնորհիվ,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, Լավրովը ափսոսանք է հայտնել, որ չնայած իր սերտ համագործակցությանը «ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ, ինչպես նաև նախագահներ Մակրոնի և Պուտինի՝ վերջին օրերին ԼՂ հիմնահարցի շուրջ շփումներին, այնուամենայնիվ, նկատվում է արևմտյան գործընկերների նեղացած կեցվածքը, ինչը, Լավրովի խոսքով՝ ցավալի է:

«Մի իրավիճակում, երբ խոսքը բառացիորեն րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրն իր գինն ուներ՝ մարդկային կյանքերի տեսքով, զանգահարե՞լ Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվե՞լ այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք կսատարեն որոշակի ձևակերպումներ ... »,-նշել է Լավրովը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին