ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ հանցագործության մասին հաղորդմամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կապված իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված իմ հասցեին հնչեցված սպառնալիքների հետ»։