Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

30 տոկոսով դեզինֆորմացիա պետք է լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից. Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ. Հակոբյան

19 Նոյեմբեր, 2020 15:20
30 տոկոսով դեզինֆորմացիա պետք է լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից.  Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ. Հակոբյան

«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրերից  մեկը հակառակորդին մոլորության մեջ մտցնելն է, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը: Բայց այնտեղ կա չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը: Դա որեւէ մեկի մոտ ընկալելի չէ»,– այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, լինի 30 տոկոսով դեզինֆորմացիա, որպեսզի հակառակորդին շեղի բուն էությունից։ 

Հակոբյանը հավելեց․ «Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ: Դրանից է ծնվում, որ մեր զինվորները, զորահավաքի մասնակիցները, պայմանագրայինները չհասկացան, թե ինչու այդպես եղավ: Մի մասը գտնում է, որ հաղթում էինք, ինչո՞ւ կանգնեցրինք պատերազմը, մի մասը գտնում է, որ պետք էր կանգնեցնել եւ այլն»:

Պատերազմի 44 օրվա ընթացքում սուտը ոչ թե օգուտ է բերել մեր երկրին, այլ քայքայել է և մեր երկիրը կանգնեցրել է ավելի խորը ճգնաժամի առաջ: 

  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին