Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն հորդորում է պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան

19 Նոյեմբեր, 2020 14:48
ՊՆ-ն հորդորում է պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ:

Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:

Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների և անհատների ցուցաբերած աջակցությունը և կարևորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետևյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան. ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ, ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան, կապի միջոցներ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 54, իրային ապրանքներ՝ ք. Երևան, Արցախի 61»:


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին